Մատչելիության հղումներ

Ահմեթ Էրքան. «Երկրաշարժի հզորությունը հավասար էր 130 ատոմային ռումբերի հզորության»


Երկրաշարժի հետևանքները, Հաթայի մարզ, Թուրքիա, 6 փետրվարի, 2023թ.
Երկրաշարժի հետևանքները, Հաթայի մարզ, Թուրքիա, 6 փետրվարի, 2023թ.

Թուրք գեոֆիզիկոս, ինժեներ, պրոֆեսոր Ահմեթ Էրքանը Duvar պարբերականի թղթակցի հետ զրույցում ասել է, որ փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժը տևել է 42 վայրկան, և այդ ընթացքում երկրի ընդերքի լիցքաթափած հսկայական էներգիան հավասարազոր է եղել 130 ատոմային ռումբերի ընդհանուր հզորության:

Էրքանը նշել է, որ փետրվարի 6-ի ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել չորս սեյսմիկ բեկվածքների հատման շրջանում, ինչը բնորոշ է նման տարածքներին:

Պրոֆեսոր Էրքանի համոզմամբ, այս երկրաշարժին առաջիկա 2-3 տարում պարտադիր կհաջորդեն տարբեր աստիճանի ուժգնության հետցնցումներ:

Միաժամանակ նա կարծիք է հայտնել, թե Մարմարա ծովի շրջանում մոտ ապագայում նմանօրինակ հզորության երկրաշարժի հավանականությունը մեծ չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG