Մատչելիության հղումներ

Կրամատորսկի բնակելի շենքի վրա հրթիռային հարձակման զոհերի թիվը հասել է 4-ի


Ուկրաինա - Հրթիռակոծման հետևանքները Կրամատորսկում, 2-ը փետրվարի, 2023թ.
Ուկրաինա - Հրթիռակոծման հետևանքները Կրամատորսկում, 2-ը փետրվարի, 2023թ.

Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքի բնակելի շենքի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 4-ի, հայտնել է քաղաքապետ Ալեքսանդր Գոնչարենկոն։

Փրկարարները փլատակներից դուրս են բերել մահացած կնոջ դի, գրել է Գոնչարենկոն Facebook-ում։

Դոնեցկի ռազմական շրջանի վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն ավելի վաղ հայտնել էր, որ փրկարարներն արդեն ապամոնտաժել են Կրամատորսկում ավերված բնակելի շենքի փլատակների 85 տոկոսը։ Հարվածի պահին այնտեղ մի կին է եղել, որն անհետ կորած էր համարվում:

«Մի մուտքն ամբողջությամբ ավերվել է, մյուս երկու մուտքերը պահպանվել են, եթե կարելի է այդպես ասել: Կոտրվել են պատուհանները, վնասվել է տանիքը, մուտքերը, այս տան մոտակայքում 8 տուն նույնպես վնասվել է», - հավելել է Կիրիլենկոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG