Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասում ԱՄՆ Պետդեպի ավագ խորհրդական է նշանակվել Լուիս Բոնոն


ԱՄՆ Պետքարտուղարը Կովկասյան բանակցությունների գծով նոր ավագ խորհրդական է նշանակել. այսուհետ այդ պաշտոնը կզբաղեցնի Լուիս Լ․ Բոնոն:

«Բոնոն կաշխատի տարածաշրջանային առաջնորդների հետ, որպեսզի առաջ մղի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն ու արձագանքի Ռուսաստանի կողմից Վրաստանի ինքնիշխան տարածքների օկուպացմանը», - հայտարարել է Էնթոնի Բլինքենը: Պետքարտուղարն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները «հավատարիմ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համապարփակ պայմանագրի կնքմանը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանն ուղղված բանակցություններին աջակցելու հանձնառությանը»:

Պետքարտուղարը նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը խթանելու համար դիվանագետը կհամագործակցի Նահանգների հետ համախոհ գործընկերների, այդ թվում` ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի հետ։

Մինչ այս պաշտոնում նշանակվելը Լուիս Բոնոն ԱՄՆ ներկայացուցիչն էր ՄԱԿ-ի Ատոմային Էներգիայի գործակալությունում, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սուրբ աթոռում։

Բոնոն փոխարինում է Ֆիլիպ Ռիքերին, ով Պետքարտուղարի կովկասյան գծով ավագ խորհրդական էր նշանակվել անցած տարվա օգոստոսին, և մոտ չորս ամսվա ծառայությունից հետո` այս տարեսկզբին, հեռացել:

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG