Մատչելիության հղումներ

Իրանի ՊՆ-ն հաղորդում է ԱԹՍ-ներով իր արտադրական գործարաններից մեկի վրա «անհաջող հարձակման» մասին


Իրանի զինված ուժերի պաշտպանության նախարարությունը կիրակի օրը հաղորդել է Սպահան քաղաքում գերատեսչության արտադրական գործարաններից մեկի վրա անօդաչու թռչող սարքերի կողմից «անհաջող հարձակման» մասին։

Ըստ հաղորդագրության՝ հրթիռներից մեկը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգով, ևս երկուսը հայտնվել են պաշտպանական թակարդների մեջ և պայթել։

Սպահան քաղաքում Իրանի պաշտպանության նախարարության արտադրական համալիրներից մեկի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել է արտադրամասի տանիքը, ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հարձակումը մարդկային զոհերի և տեխնիկայի խափանման չի հանգեցրել։

Պաշտոնական հայտարարության մեջ Թեհրանը, սակայն, չի նշում, թե ում կողմից է եղել այս հարձակումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG