Մատչելիության հղումներ

Վարշավան բացի 14 Leopard-ից ևս 60 տանկ կմատակարարի Կիևին


Լեհաստանի արտադրության PT-91 տանկը զորավարժության ժամանակ, արխիվ
Լեհաստանի արտադրության PT-91 տանկը զորավարժության ժամանակ, արխիվ

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է, որ Վարշավան Ուկրաինային լրացուցիչ 60 տանկ կտրամադրի` գերմանական արտադրության 14 Leopard-ներից բացի։

«Հենց հիմա մենք պատրաստ ենք ուղարկել մեր արդիականացված տանկերից 60-ը, որոնցից 30-ը՝ [լեհական արտադրության] PT-91», - կանադական CTV News հեռուստատեսության հետ զրույցում ասել է Մորավեցկին:

Արևմտյան տանկերի մատակարարմանը Կիևը փորձում է հասնել ռուսական ներխուժումից ի վեր։

Ամիսներ տևած քննարկումների արդյունքում ընդունված որոշման մասին խոսելիս Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագում հայտարարել է, որ Բեռլինը կանի ամեն հնարավորը՝ թույլ չտալու, որպեսզի պատերազմը վերածվի Մոսկվայի և ՆԱՏՕ-ի միջև հակամարտության։

XS
SM
MD
LG