Մատչելիության հղումներ

Վարշավան Կիևին Leopard-ներ փոխանցելու թույլտվության համար պաշտոնապես դիմեց Բեռլինին


Լեհաստանի զինված ուժերի Leopard տանկեր, արխիվ
Լեհաստանի զինված ուժերի Leopard տանկեր, արխիվ

Լեհաստանը պաշտոնապես դիմել է Գերմանիային՝ խնդրելով թույլ տալ Ուկրաինային փոխանցել գերմանական արտադրության Leopard տանկերը։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։

Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքն ավելի վաղ հայտարարել էր, որ Բեռլինը չի միջամտի Լեհաստանից գերմանական տանկերի մատակարարմանը, եթե երկիրը համապատասխան դիմում ներկայացնի։

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հետ հանդիպումից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր վստահություն է հայտնել, որ դաշնակիցները շուտով որոշում կկայացնեն Ուկրաինային տանկեր մատակարարելու հարցով։ Նրա խոսքով՝ որոշում դեռ չկա, բայց Բեռլինն արդեն հասկացրել է իր դաշնակիցներին, որ ցանկության դեպքում կարող են սկսել գործընթացը:

Լոնդոնում տեղակայված Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալներով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն իրենց տրամադրության տակ ունեն ավելի քան 2 հազար Leopard-ներ, որոնք իրենց տեսակի մեջ աշխարհում ամենաառաջադեմն ու արդյունավետն են:

XS
SM
MD
LG