Բաքուն Թենիսի միջազգային ֆեդերացիայից և Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայից պահանջում է քայլեր ձեռնարկել հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովի դեմ։
Անցած օրերին, Ավստրալիայի բաց առաջնությունում տարած հաղթանակներից հետո, Խաչանովը տեսախցիկի օբյեկտիվի վրա Արցախին աջակցող գրառումներ էր արել՝ «Արցախ ուժեղ մնա», «Շարունակեք հավատալ մինչև վերջ, ուժեղ եղիր, Արցախ»։
«Թենիսիստը պետք է պատժվի սադրիչ գործողությունների համար և չպետք է թույլ տալ, որպեսզի նման իրավիճակը կրկնվի»,- հայտարարարել է Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան։
Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ դուրս եկած մարզիկը հետխաղային ասուլիսում հայտարարել է, որ իրեն ոչ ոք չի արգելել գրել տեսախցիկին Արցախի մասին։