Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը կիրակի օրը հաղթել է «Կրեմլի գավաթի» եզրափակիչում` առավելության հասնելով ֆրանսիացի Ադրիան Մանարինոյի հանդեպ:
Խաչանովը եզրափակիչի ամբողջ ընթացքում ճնշող առավելություն է ունեցել մրցակցի հանդեպ` հաղթանակի հասնելով ընդամենը 55 րոպեում` 6:2, 6:2 հաշվով:
«Խաղային այն որակները, որոնք ես կարողանում եմ ցուցաբերել վերջին շրջանում, ինձ ուրախացնում են: Ամեն մի խաղից հետո ես ավելի լավ արդյունք եմ արձանագրում», - հայտարարել է Խաչանովը:
Այսպիսով, Խաչանովը դարձավ Ռուսաստանը ներկայացնող առաջին թենիսիստը, որ 2009 թվականից ի վեր կարողացել է հաղթել «Կրեմլի գավաթ» մրցաշարում: