Մատչելիության հղումներ

«Մտահոգիչ է աշխատանքը կիսատ թողնելու որոշումը»․ իրավապաշտպանները ՄԻՊ-ի մեկ տարվա աշխատանքի մասին


Ինչպե՞ս են իրավապաշտպանները գնահատում Քրիստիննե Գրիգորյանի մեկ տարվա աշխատանքը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում. իրավապաշտպան Արթուր Սաքունցը հիշեցնում է՝ բոլոր պաշտպանները, բացառությամբ Արման Թաթոյանի, մինչև վերջ չեն պաշտոնավարել։

Ըստ նրա՝ մտահոգիչ է նաև Քրստիննե Գրիգորյանի՝ աշխատանքը կիսատ թողնելու որոշումը։ «Այդ վատ պրակտիկան պետք է դադարի»,- ասաց նա՝ ընդհանուր առմամբ դրական գնահատեով Գրիգորյանի աշխատանքը։

«Արտաքին անվտանգության հետ կապված մարտահրավերներին, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության ուղղությամբ այդ գործողությունները, արտահերթ զեկույցները նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցությունը և այդ օգնությունների ներկայացումը միջազգային կազմակերպություններին, դա իրապես շարունակվեց այն պրակտիկան, որը ձևավորվել էր 44-օրյա պատերազմից հետո Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամանակ, այսինքն՝ այստեղ նշաձողը չիջավ։ Ներքին կյանքի բնագավառում արագ արձագանքման խումբն է աշխատել», - ասաց Սաքունցը՝ նշելով՝ 6 տարի ժամեկետով ՄԻՊ ընտրված Գրիգորյանը գոնե 2 տարի պետք է աշխատեր, որ հասկանային՝ ընթացքն ինչպես կլիներ։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ ասում է՝ Քրիստիննե Գրիգորյանն այդպես էլ չարձագանքեց զինվորական կացարանի ողբերգական հրդեհին, որի հետևանքով 15 զինծառակող զոհվեց։ Առհասարակ նրա 11 ամիսների աշխատանքն իրավապաշտպանը ոչ լիարժեք է գնահատում։

«Գնահատում եմ ոչ լիարժեք աշխատանք։ 15 զոհերի դեպքով օմբուդսմենը որևէ հայտարարությամբ հանդես չի եկել, որքան տեղյակ եմ», - ասաց Ալեքսանյանը։

Հարցին, թե արտաքին անվտանգության հարցերով նրա աշխատանքը ինչպե՞ս է գնահատում, իրավապաշտպանը պատասխանեց․ - «Երբ որ ասում էի ոչ լիարժեք, դա նկատի ունեի, էսպես ինքը չէր կարողանա շարունակել աշխատել։ Ես տպավորություն ունեի, որ իշխանությունները սահմանափակում են նրա աշխատանքը, բայց չի բացառվում, որ ինքը հոժարակամ որոշեց դուրս գալ, եթե թույլ տային, նա կաշխատեր»։

Քրիստիննե Գրիգորյանը երեկ հայտնեց, որ այլ աշխատանքի անցնելու պատճառով հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։ Եթե մեկ շաբաթվա ընթացքում դիմումը կրկնի, նրա հրաժարականը կընդունվի:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG