Մատչելիության հղումներ

Հայաստանում քաղաքացիական առաքելությունը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը. Բորել


Հայաստանի տարածքում ԵՄ քաղաքացիական լիարժեք առաքելության կազմում կլինի հարյուր հոգի, ովքեր պարեկություն կիրականացնեն և կտեղեկացնեն իրավիճակի մասին, Բրյուսելում նախարարական հանդիպումից հետո ասուլիսին հայտարարեց ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Նա նշեց, որ սա կնպաստի անվտանգության ապահովմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը:

ԵՄ խորհուրդն այսօր է համաձայնություն տվել Հայաստանի տարածքում քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծմանը։

«Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության հաստատմանը, տեղում վստահության ամրապնդմանն ու այնպիսի մթնոլորտի ձևավորմանը, որ կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման՝ ԵՄ կողմից գործադրվող ջանքերին», - նշված է ԵՄ խորհրդի հաղորդագրության մեջ։

ԵՄ խորհուրդը նաև տեղեկացրել է, որ առաքելությանը երկու տարվա մանդատ է տրված, դրա կենտրոնակայանը գտնվելու է Հայաստանում։

XS
SM
MD
LG