Մատչելիության հղումներ

Երևանն արձագանքում է եռակողմ ձևաչափ ստեղծելու առաջարկը մերժելու մասին Ալիևի հայտարարությանը


Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքը, արխիվ
Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքը, արխիվ

«Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի Հարավային Կովկասի երկրների միջև եռակողմ երկխոսության զարգացման հարցում: Թբիլիսյան հնարավոր հարթակը մենք դիտարկում ենք հենց այս՝ տարածաշրջանային եռակողմ քննարկումների, ոչ թե` Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանդիպումների տիրույթում», - ասել է Հայաստանի ԱԳ նախարարը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահին:

Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Երևանը մերժել է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափ ստեղծելու առաջարկը:

Ըստ Արարատ Միրզոյանի՝ այժմ շրջանառվում է Հայաստանի ու Վրաստանի վարչապետերի և Ադրբեջանի նախագահի հանդիպման գաղափարը:

Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել և այժմ էլ պատրաստ է նման հանդիպմանը, «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է նախարարը՝ հավելելով. «Այդպիսի հանդիպումն առանձնապես արդյունավետ և խոստումնալից չի թվում, երբ հնարավոր չի լինում համաձայնեցնել անգամ ատելության խոսքի և թշնամանքի վերացման վերաբերյալ հանձնառություն արտահայտող մի պարզագույն համատեղ հայտարարություն»:

XS
SM
MD
LG