Մատչելիության հղումներ

Վրաստանն իսկապես չեզոք, անկողմնակալ միջնորդ է․ Ղարիբաշվիլի


«Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություններին, ապա կարող եմ ասել, որ Վրաստանն իսկապես չեզոք, օբյեկտիվ և անկողմնակալ միջնորդ է»,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի պլենար նիստերից մեկում։

«Եռակողմ հանդիպումների կազմակերպությունը մեր շահերից է բխում։ Որովհետև այդ տարածաշրջանը պատկանում է մեզ՝ Ադրբեջանին, Հայաստանին և Վրաստանին։ Մենք իսկապես ցանկանում ենք այդ տարածաշրջանը վերածել հնարավորությունների, խաղաղության, կայունության և բարգավաճման տարածաշրջանի»,-հայտարարել է վրացական կառավարության ղեկավարը` շարունակելով, - «սառը պատերազմի ժամանակ մի ասացվածք կար՝ հավատա, բայց ստուգիր։ Դավոսում ես այլ ասացվածք եմ լսել՝ մի հավատա, բայց համագործակցիր։ Ես հավատում եմ համագործակցությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG