Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց կաթողիկոսին ՌԴ Պատվո շքանշան է հանձնվել


Ամենայն Հայոց կաթողիկոսը հույս է հայտնել, որ ռուս խաղաղապահների ջանքերը՝ ուղղված Լաչինի միջանցքի արգելափակման վերացմանը և Արցախում տիրող աղետալի վիճակի հաղթահարմանը, արդյունավետ կլինեն։

«Ամենքիս հոգիներն այս օրերին անհանգիստ են Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամով», - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ասաց Գարեգին Երկրորդը, ում այդ արարողությանը ՌԴ դեսպանը պարգևատրել է Պատվո շքանշանով։

Վեհափառը պետական պարգևին արժանացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային-հումանիտար կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար, հայտնում են Մայր Աթոռից։

Գարեգին Բ-ն շեշտել է, որ երկու ժողովուրդների բարեկամության ակունքներում կանգնած եկեղեցիներն «ամենայն ջանք ի գործ են դնելու հանուն այս դարավոր բարեկամության առավել ամրապնդման և հարատևության»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG