Մատչելիության հղումներ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը չկարողացավ խոսնակ ընտրել նաև երեկ


ԱՄՆ - Հանրապետական կոնգրեսական Քևին ՄըքՔարթին քվեարկության արդյունքների հրապարակման ժամանակ, Վաշինգտոն, 3-ը հունվարի, 2023թ.
ԱՄՆ - Հանրապետական կոնգրեսական Քևին ՄըքՔարթին քվեարկության արդյունքների հրապարակման ժամանակ, Վաշինգտոն, 3-ը հունվարի, 2023թ.

Հանրապետական կուսակցության առաջնորդ Քևին ՄըքՔարթին վեցերորդ անգամ անընդմեջ չի կարողացել ստանալ անհրաժեշտ թվով ձայներ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ ընտրվելու համար։

Երեքշաբթի օրը մեկնարկած քվեարկությունը շարունակվեց նաև նախօրեին, սակայն երեք փորձերն էլ ձախողվեցին, հանրապետականների պահպանողական թևը հրաժարվում է աջակցել կուսակցին: Արդյունքում որոշվել է քվեարկությունը հետաձգել մինչև հինգշաբթի կեսօր:

Սա վերջին 100 տարվա ընթացքում առաջին դեպքն է, երբ Ներկայացուցիչների պալատի խոսնակի ընտրությունը չի սահմանափակվում մեկ փուլով: 1923 թվականին ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի ղեկավարի ընտրությունը հնարավոր է դարձել 9-րդ փորձից հետո:

XS
SM
MD
LG