Մատչելիության հղումներ

Մակեևկայում ռուսների զոհերի թիվը պաշտոնական տվյալներով հասավ 89-ի


Ուկրաինական զինուժի հրթիռակոծության հետևանքով ավերակների վերածված շինությունը Մակեևկայում, 3-ը հունվարի, 2023թ.
Ուկրաինական զինուժի հրթիռակոծության հետևանքով ավերակների վերածված շինությունը Մակեևկայում, 3-ը հունվարի, 2023թ.

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական հարվածից Մակեևկայում ռուս զինվորականների շրջանում զոհերի թիվը հասել է 89-ի։

Երկուշաբթի օրը նախարարությունը հաղորդել էր 63 զոհի մասին։

ՌԴ ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ զոհվածների թվում է գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Բաչուրինը։

Ըստ գերատեսչության՝ զինվորական անձնակազմի կողմից բջջային հեռախոսների զանգվածային օգտագործումը թույլ է տվել ուկրաինական կողմին տեղորոշել նրանց գտնվելու վայրը:

XS
SM
MD
LG