Մատչելիության հղումներ

Ամանորի գիշերը ռուսական ուժերը հարյուրավոր զոհեր են տվել Մակեևկա քաղաքում․ Իշխանամետ աղբյուրներ


«Ամանորի գիշերը ուկրաինական կողմից իրականացված հրթիռակոծության հետևանքով հարյուրավոր ռուսաստանցի զինվորականներ են զոհվել», - պնդում են մի շարք իշխանամետ ռուսական տելեգրամյան ալիքներ՝ մանրամասնելով, որ դեպքը տեղի է ունեցել Դոնեցկից ոչ հեռու գտնվող Մակեևկա քաղաքում։

Ռուսական աղբյուրները պնդում են, որ զոհերի մեծ մասը զորահավաքի ենթարկված պահեստազորայիններ էին, որոնք տեղակայվել էին Մակեևկայի թիվ 19 պրոֆտեխուսումնարանի շենքում։ Նույն աղբյուրների տեղեկություններով՝ ուկրաինական զորքերը զորանոցի վերածված ուսումնարանը հրթիռակոծել էին ամերիկյան արտադրության HIMARS համակարգերից։

Իշխանամետ "Царьград" ալիքի պնդմամբ՝ զոհերի թիվը մի քանի հարյուրի է հասնում։ Մեկ այլ իշխանամետ ալիք՝ Оперативные сводки-ն պնդում է, որ զոհերի թիվը հասնում է 500-ի։

Ուկրաինական բանակի Ռազմավարական հաղորդակցության վարչությունը տեղեկացնում է, որ հրթիռակոծության հետևանքով զոհվել է 400, վիրավորվել 300 ռուսաստանցի զինվորական։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG