Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը հանձնառու է մնում Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը նպաստելուն. Փրայս


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս, արխիվ

Պետդեպարտամենտի՝ տարվա առաջին իսկ ճեպազրույցում շոշափվել է հայ - ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի թեման:

Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը, երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

«Մենք շարունակում ենք ներգրավված մնալ երկկողմանիորեն՝ համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, նաև՝ միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ը, Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը նպաստելու՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր հիմնախնդիրներին լուծումներ գտնելու համար», - ասել է Փրայսը:

Նա հիշեցրել է ամերիկյան կողմի ջանքերի և կազմակերպած հանդիպումների մասին, միևնույն ժամանակ ընդգծելով՝ ցանկանում են տեսնել, որ կողմերն իրենք են առաջընթաց գրանցում, և հակամարտության համապարփակ լուծումը Միացյալ Նահանգների որոշելու հարցը չէ: «Դա այն ծանր աշխատանքն է, որ պետք է կատարեն կողմերն իրենք», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։

«Մենք ամենօրյա ռեժիմով ներգրավված ենք և կշարունակենք սերտորեն համագործակցել կողմերի հետ՝ երկկողմ, եռակողմ, ԵԱՀԿ-ի միջոցով, ինչպես նաև այլ գործընկերների միջոցով, որպեսզի օգնենք հասնելու այդ վերջնական վիճակին», - նշել է Փրայսը:

XS
SM
MD
LG