Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 37-ով՝ հասնելով 445 հազար 976-ի, մահվան 2 դեպք է գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Նույն ժամանակամիջոցում բուժվածների թիվն ավելացել է 46-ով՝ հասնելով 435 հազար 162-ի:
Իրականացվել է 1023 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 242 հազար 901-ի։
Հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 716 է:
COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 232 մարդ:
Պատվաստում
Դեկտեմբերի 25-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ ընդհանուր 2 միլիոն 279 հազար 743 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 միլիոն 156 հազար 287 մարդ, ամբողջությամբ պատվաստվել է 1 միլիոն 31 հազար 771 քաղաքացի, բուստեր ստացել է 85 հազար 459 մարդ, փոխանցում է առողջապահական գերատեսչությունը: