Մատչելիության հղումներ

Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 53-ով, բուժվածներին՝ 89-ով


Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 53-ով՝ հասնելով 445 հազար 881-ի, մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Նույն ժամանակամիջոցում բուժվածների թիվն ավելացել է 89-ով՝ հասնելով 435 հազար 60-ի:

Իրականացվել է 2 հազար 930 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 240 հազար 491-ի։

Հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 712 է:

COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 247 մարդ:

Պատվաստում

Դեկտեմբերի 11-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ ընդհանուր 2 միլիոն 276 հազար 783 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 միլիոն 155 հազար 521 մարդ, ամբողջությամբ պատվաստվել է 1 միլիոն 30 հազար 687 քաղաքացի, բուստեր ստացել է 84 հազար 450 մարդ, փոխանցում է առողջապահական գերատեսչությունը:

XS
SM
MD
LG