Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Վարչապետի աշխատակազմի լրատվականի հաղորդագրության համաձայն՝ պետության ղեկավարը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ երկրների ոչ-պաշտոնական գագաթնաժողովին:
Կրեմլի խոսնակը նախօրեին ասել է, որ չնայած բուն գագաթնաժողովին Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը մասնակցելու են՝ Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում Սանկտ Պետերբուրգում նախատեսված չէ: