Մատչելիության հղումներ

Տարեվերջին կարող է տեղի ունենալ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը


ԱՊՀ ոչ պաշտոնական հավաքը, արխիվ, Սանկտ Պետերբուրգ, 29 դեկտեմբերի, 2021թ.
ԱՊՀ ոչ պաշտոնական հավաքը, արխիվ, Սանկտ Պետերբուրգ, 29 դեկտեմբերի, 2021թ.

Կրեմլը չի բացառում, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կարող են հանդիպել մինչև այս տարեվերջ:

Դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում նախատեսվում է ԱՊՀ ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական գագաթնաժողովը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ, այդ միջոցառման շրջանակներում էլ հնարավոր է Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը:

Պուտինի օգնական Յուրի Ուշակովն անցած շաբաթ հաստատել է, որ 2022 թվականի հավաքը տեղի կունենա դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում:

Անցյալ տարվա դեկտեմբերի 28-ին Ռուսաստանի «Հյուսիսային մայրաքաղաքում» գումարված ԱՊՀ ոչ պաշտոնական հավաքին մասնակցել են և՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

XS
SM
MD
LG