Տարածաշրջանային անվտանգությանն ու կայնությանը վերաբերող մի շարք հարցեր արտգործնախարար Արարատ Միրզոյանը ուրբաթ քննարկել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Կլաարին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը, ներառյալ՝ հումանիտար հետևանքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, փոխանցում են նախարարությունից:
Միրզոյանն ավելի վաղ հեռախոսազրույց էր ունեցել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի հետ:
Էկոակտիվիստներ ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ արդեն12-րդ օրն է՝ արգելափակում են Հայաստանը և Արցախը կապող միակ ճանապարհը:
Լաչինի միջանցքի իրավիճակն այսօր քննարկվել է նաև Մոսկվայում՝ Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը: