Մատչելիության հղումներ

Վլադիմիր Զելենսկի. «Մենք հաղթեցինք Ռուսաստանին մտքի համար պայքարում»


ԱՄՆ- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում, Վաշինգտոն, 21-ը դեկտեմբերի, 2022թ.
ԱՄՆ- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում, Վաշինգտոն, 21-ը դեկտեմբերի, 2022թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կապիտոլիումում ելույթ է ունեցել Միացյալ Նահանգների Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում:

Դա Զելենսկու առաջին արտասահմանյան այցն է փետրվարի 24-ին ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո:

Զելենսկին անգլերեն է դիմել ամերիկացի կոնգրեսականներին և սենատորներին: Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին Ռուսաստանի կողմից ագրեսիայի ենթարկված Ուկրաինային քաղաքական, նյութական և ռազմական օգնություն տրամադրելու համար:

Նա ասել է, որ այս պատերազմում Ուկրաինան ոչ միայն իր ազատության և անկախության, այլև Եվրոպայի և ամբողջ ազատ աշխարհի համար է պայքարում:

«Մենք հաղթեցինք Ռուսաստանին մտքի համար պայքարում, ռուսները կունենան ազատ դառնալու հնարավորություն, երբ իրենց մտքում կհաղթեն Կրեմլին», - հայտարարել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը նշել է, որ ստացվող օգնությունը դեռ բավարար չէ պատերազմում վերջնական հաղթանակ ապահովելու համար:

Նա կոչ է արել Վաշինգտոնին է՛լ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ:

Երեկ ավելի վաղ Վլադիմիր Զելենսկուն Սպիտակ տանն ընդունել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը:

XS
SM
MD
LG