Միացյալ Նահանգները պատրաստվում է ևս 275 միլիոն դոլարի ռազմական օգնություն ուղարկել Ուկրաինա։
Լրատվամիջոցները գրում են՝ խոսքը հակաօդային պաշտպանության տարբեր միջոցների մասին է: Reuters-ի հաղորդմամբ՝ այդ մասին լրագրողներն իմացել են իրենց ձեռքում հայտնված փաստաթղթից։
Թե կոնկրետ ՀՕՊ ինչ զինատեսակների մասին է խոսքը, առայժմ հայտնի չէ։
Պատասխանատուները դեռևս ռազմական օգնության նոր փաթեթի մասին մեկնաբանություններ չեն տվել:
Ինչպես օրերս հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, անվտանգության ոլորտում Ուկրաինային Միացյալ Նահանգների տրամադրած օգնությունն արդեն գերազանցում է 19 միլիարդ դոլարը: