Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին այսօր Մոսկվայում քննարկելու է Զապորոժիեի ատոմակայանի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հնարավորությունը:
Զախորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուսների հսկողության ներքո, սակայն դրա աշխատակիցների գերիշխող մեծամասնությունն ուկրաինացիներ են:
ԱԷՄԳ-ի խոսնակը հայտնել է, որ Գրոսսին Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության, «Ռոսատոմի», Ռոսգվարդիայի և «Ռոստեխնադզորի» ներկայացուցիչների հետ:
ԱԷՄԳ-ի ղեկավարը հոկտեմբերին մեկ անգամ այցելել է Ռուսաստան, որտեղ Սանկտ Պետերբուրգում հանդիպել է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նրանց զրույցի առանցքային թեման Զապորոժիեի ԱԷԿ-ն է եղել:
Ռուսները և ուկրաինացիները միմյանց են մեղադրում ԱԷԿ-ի շրջանում հրաձգության և հրետակոծության համար: