Ստեփանակերտը` ադրբեջանական շրջափակման պայմաններում
Տեղացի ֆոտոլրագրողը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղում կյանքի սուղ պայմանները, երբ առաջին անհրաժեշտության ապրանքները սպառվում են, իսկ բնապահպան ներկայացող ադրբեջանցիները շարունակում են փակ պահել Ղարաբաղը աշխարհին կապող միակ ճանապարհը:

5
Վաճառվող վառելափայտ, դեկտեմբերի 15:
Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումն իրականացվում է Հայաստանից եկող գազատարի միջոցով, որն անցնում է այն տարածքով, որի նկատմամբ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական ուժերը վերականգնեցին իրենց վերահսկողությունը։

6
Լիդա Միքայելյանը խմոր է կտրատում Ստեփանակերտի հացի փռում:
Հացթուխը լուսանկարիչ Վանյանին ասել է, որ «փառք Աստծո, դեռ հաց կա, բայց բանջարեղեն ընդհանրապես չկա»: 87-ամյա կինն ասում է, որ ռուս խաղաղապահները, որոնց հանձնարարված է պաշտպանել Լաչինի միջանցքը, գնալով ավելի անատամ են դառնում, քանի որ Ուկրաինա աղետալի ներխուժում իրականացրած Ռուսաստանը գնալով ավելի է խրվում այդ պատերազմում։
«Ադրբեջանն օգտագործում է այս պահը իր ծրագրերն առաջ տանելու համար»,- ասում է Միքայելյանը՝ հավելելով, որ «Ռուսաստանն ի վիճակի չէ պահպանել մեր անվտանգությունը, բայց միևնույն ժամանակ չի ցանկանում մեզ «կորցնել»։ Այսպիսին է իրավիճակը»։

7
Ստեփանակերտի տներից մեկի վրա երևում է Լեռնային Ղարաբաղի դրոշը:

8
Բանկոմատ Ստեփանակերտի կենտրոնում:
Դեկտեմբերի 15-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Ղարաբաղի հայերը «սննդի և դեղորայքի հետ կապված խնդիրներ չունեն»՝ հավելելով, որ Ադրբեջանը «պատրաստ է ցանկացած մարդասիրական օգնություն ցուցաբերել»։ Նա գազի վերջին անջատումները կապել է ցուրտ եղանակի ու լեռնային տեղանքի հետ: