Ստեփանակերտը` ադրբեջանական շրջափակման պայմաններում
Տեղացի ֆոտոլրագրողը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղում կյանքի սուղ պայմանները, երբ առաջին անհրաժեշտության ապրանքները սպառվում են, իսկ բնապահպան ներկայացող ադրբեջանցիները շարունակում են փակ պահել Ղարաբաղը աշխարհին կապող միակ ճանապարհը:

9
Տեսարան Ստեփանակերտի կենտրոնից, դեկտեմբերի 20:
Դեկտեմբերի 19-ին Երևանում անհետաձգելի բաց սրտի վիրահատության նպատակով Լեռնային Ղարաբաղից և Լաչինի շրջափակման միջով տարհանվել է մի ծանր հիվանդ։

10
Ստեփանակերտի տներից ծուխ է բարձրանում, դեկտեմբերի 19:
Մինչ շրջափակումը շարունակվում է, որոշ տեղացիներ շարունակում են վառելափայտ օգտագործել իրենց տները տաքացնելու համար՝ դրա ցածր գնի պատճառով: Տեղի իշխանությունները կոչ են արել բնակիչներին նվազեցնել էլեկտրաէներգիայի օգտագործումը, քանի որ մտավախություն կա, որ ադրբեջանական կողմից վերահսկվող տարածքով անցնող ու կենսական նշանակություն ունեցող էլեկտրամատակարարման մալուխները կարող են կտրվել:

11
Գրաֆիտի դատարկ արկղերի կողքին:
Տեղացիներից ոմանք կատակել են ֆոտոլրագրողի հետ զրույցներում, որ եթե շրջափակումը շարունակվի, շուտով դոլարի և եվրոյի կողքին կարտոֆիլի փոխարժեքն էլ կգրվի արտարժույթի փոխանակման կետերի վահանակների վրա:

![Դատարկ տուփեր Ստեփանակերտի կենտրոնում կանգառի մոտ: Շատերի համար դժվար է կատակել շարունակվող շրջափակման մասին: Ստեփանակերտցի կինը՝ Աննա Մուրադյանը մեկն է մոտ 1100 այն մարդկանցից, ովքեր այժմ չեն կարողանում հասնել իրենց հարազատ քաղաք: Նա ստիպված է մնացել Հայաստանում՝ Երևանում իր զոհված զինվոր ամուսնու գերեզմանին այցելելուց հետո։ Նրա ամուսինը զոհվել է 2020 թվականին Ադրբեջանի հետ պատերազմում։ «Մի կողմից հոր կարոտն է, որն իրենց [երեխաներիս] անընդհատ խեղդում է, չեն դիմանում արդեն... հիմա էլ ավելացել է մամայի կարոտը», - «Ազատություն» ռադիոկայանին պատմել է երկու երեխաների մայրը։ ](https://gdb.rferl.org/058a0000-0aff-0242-7346-08dae2a838cb_w1024_q10_s.jpg)
12
Դատարկ տուփեր Ստեփանակերտի կենտրոնում կանգառի մոտ:
Շատերի համար դժվար է կատակել շարունակվող շրջափակման մասին: Ստեփանակերտցի կինը՝ Աննա Մուրադյանը մեկն է մոտ 1100 այն մարդկանցից, ովքեր այժմ չեն կարողանում հասնել իրենց հարազատ քաղաք: Նա ստիպված է մնացել Հայաստանում՝ Երևանում իր զոհված զինվոր ամուսնու գերեզմանին այցելելուց հետո։ Նրա ամուսինը զոհվել է 2020 թվականին Ադրբեջանի հետ պատերազմում։ «Մի կողմից հոր կարոտն է, որն իրենց [երեխաներիս] անընդհատ խեղդում է, չեն դիմանում արդեն... հիմա էլ ավելացել է մամայի կարոտը», - «Ազատություն» ռադիոկայանին պատմել է երկու երեխաների մայրը։