Մշակութային գործիչներն այսօր Ազատության հրապարակից երթ իրականացրին դեպի դեսպանատներ:
Բազմաթիվ քաղաքացիների ուղեկցությամբ «Բացե՛ք կյանքի ճանապարհը», «Արցախը ես եմ» վանկարկումներով նրանք քայլեցին դեպի տարբեր դեսպանատների շենքեր: Ըստ նախաձեռնության հեղինակների՝ իրենց նպատակն է տեղեկացնել միջազգային հանրությանը, որ Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը փակ է պահում արդեն ինը օր:
«Մենք պահանջում ենք և խնդրում ենք բացել կյանքի ճանապարհը: Ո՛չ ցեղասպանությանը», - վանկարկում էին նրանք: