Մատչելիության հղումներ

Շվեդական դատարանն արգելափակել է թուրք լրագրողի արտահանձնումը Անկարային


Zaman-ը և թուրքական այլ թերթեր, արխիվ
Zaman-ը և թուրքական այլ թերթեր, արխիվ

Շվեդիայի Գերագույն դատարանն արգելափակել է թուրք լրագրողի արտահանձնումը Անկարային, հաղորդում է France-Presse գործակալությունը՝ մանրամասնելով, որ խոսքը երբեմնի ամենաազդեցիկ թուրքական թերթերից մեկի՝ Zaman-ի նախկին խմբագիր Բյուլենթ Կենեշի մասին է։

Շվեդական դատարանի հրապարակած վճռի համաձայն` Կենեշի Թուրքիա արտահանձնմանը խոչընդոտող մի շարք գործոններ են առկա, մասնավորաբար՝ «լրագրողին ներկայացված մեղադրանքների քաղաքական բնույթը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Կենեշին Շվեդիայում փախստականի կարգավիճակ է շնորհվել»։

Պաշտոնական Անկարան պնդում է, որ Zaman-ի նախկին խմբագիրն ուղղակի առնչություններ ունի 2016 թվականի ամռանը Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձին։

Թուրքական իշխանությունները հայտարարում են, որ Շվեդիայում ապաստանած մի շարք թուրք ընդդիմադիրների և քուրդ գործիչների արտահանձնումն այն գլխավոր նախապայմանն է, որի կատարման դեպքում միայն Անկարան կհամաձայնի սկանդինավյան այս երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը։

XS
SM
MD
LG