Մատչելիության հղումներ

«Մեծ յոթնյակի» երկրները խոստացել են շարունակել օգնել Ուկրաինային


«Մեծ յոթնյակի» երկրների առցանց գագաթնաժողովը, 12-ը դեկտեմբերի, 2022թ․
«Մեծ յոթնյակի» երկրների առցանց գագաթնաժողովը, 12-ը դեկտեմբերի, 2022թ․

«Մեծ յոթնյակի» երկրներն երեկ անցկացված առցանց գագաթնաժողովում խոստացել են շարունակել օգնել Ուկրաինային, հիմնականում հակաօդային պաշտպանության համակարգերով:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել G7-ի առաջնորդներին օգնել Կիևին՝ ապահովելու տնտեսական և էներգետիկ անվտանգությունը և կոչ է արել Ռուսաստանին՝ դադարեցնելու ռազմական գործողությունները և մինչ Սուրբ Ծնունդ սկսել զորքերի դուրսբերումը ուկրաինական տարածքներից։

«Ռուսաստանը կարող է սկսել իր զորքերը դուրս բերել Ուկրաինայից Սուրբ Ծննդյան օրը և դրանով իսկ ցույց տալ ագրեսիայից հրաժարվելու իր կարողությունը», - ասել է Ուկրաինայի նախագահը։

XS
SM
MD
LG