Երեկ Սերբիայի նախագահն Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել՝ հանգստյան օրերին Կոսովոյի հյուսիսում լարվածության աճի և անկարգությունների պատճառով: Այնտեղ բազմաթիվ էթնիկ սերբեր են ապրում:
«Այսօր ամենադժվարին օրն է իմ նախագահ դառնալուց հետո, ես կոչ եմ անում սերբերին չտրվել սադրանքներին», - հանդիպումից հետո ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ Հյուսիսային Կոսովոյի և Մետոհիայի սերբերին խնդրելով պահպանել հանգստություն և խաղաղություն։
Տարածաշրջանում լարվածությունը երկար ժամանակ է պահպանվում է, սակայն վերջին շրջանում սրվել է Կոսովոյի իշխանությունների կողմից դեկտեմբերի 18-ին նշանակված տեղական ընտրությունների պատճառով: Սերբիայի գլխավոր քաղաքական կուսակցությունը հայտարարել է, որ բոյկոտելու է այս ընտրությունները։
Անցած գիշեր անհայտ անձանց մասնակցությամբ ոստիկանության հետ փոխհրաձգություն է տեղի ունեցել և նռնակ է նետվել Եվրոպական միության առաքելության պարեկության վրա, որի գործառույթների մեջ է մտնում աջակցել Կոսովոյի իշխանություններին անկախ իրավապահ մարմինների ստեղծման գործում։
Ավելի վաղ Կոսովոյի սերբերը մի քանի ճանապարհ էին փակել Կոսովոյի հյուսիսում:
Կոսովոյի ոստիկանությունը հայտնել է, որ ճանապարհները փակած անձինք երեք կրակոց են արձակել ոստիկանների ուղղությամբ։