Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ կիրակի օրը հեռախոսազրույց կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ՝ քննարկելու ՄԱԿ-ի աջակցությամբ հացահատիկի արտահանման գործարքը:
Ելույթ ունենալով Ստամբուլում կազմակերպված համաժողովում՝ Էրդողանն ասել է՝ պատերազմը չունի հաղթողներ, իսկ խաղաղությունը՝ պարտվածներ։
«Ուկրաինայի հարցով Թուրքիայի դիվանագիտական ջանքերի հիմքում այն գաղափարն է, որ պատերազմը չի կարող հաղթողներ ունենալ, իսկ խաղաղությունը՝ պարտվածներ», - շեշտել է Թուրքիայի առաջնորդը։