Մատչելիության հղումներ

Հաագայի դատարանում դատապարտում են Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի հատուկ տրիբունալ ստեղծելու՝ ԵՄ առաջարկը


Հաագայի Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խան
Հաագայի Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խան

Հաագայի Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազը դատապարտել է Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի հատուկ տրիբունալ ստեղծելու՝ ԵՄ առաջարկը։

«Մեզ պետք է ոչ թե մասնատել ուժերը, այլ համախմբել»,- հայտարարել է դատարանի բարձրաստիճան ներկայացուցիչ Քարիմ Խանը, հիշեցնելով, որ իր դատարանն արդեն իսկ քննում է Ուկրաինայի դեմ ռուսական հարձակումը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, սակայն, անցած շաբաթ հայտարարել էր, թե այդ քննությունը կարող է արդյունավետ չլինել, քանի որ Ռուսաստանը չի վավերացրել Հաագայի դատարանի հիմքում ընկած միջազգային պայմանագիրը։

Հաագայի դատարանի դատախազը հակադարձել է՝ Եվրահանձնաժողովի ղեկավարը սխալ է մեկնաբանում օրենքը։

«Ես պատրաստվում եմ այս հարցը ֆոն դեր Լայենի հետ առանձին քննարկել», - հայտարարել է Քարիմ Խանը։

Ուկրաինան և արևմտյան մի շարք երկրներ պաշտպանում են Ռուսաստանի դեմ առանձին տրիբունալ ստեղծելու առաջարկը, Մոսկվան անօրինական է որակում այդ ծրագրերը։

XS
SM
MD
LG