Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ շարժական պաշտպանական հրթիռային համակարգեր է տեղակայել հյուսիսային Կուրիլյան կղզիներում:
Գերատեսչությունը հայտարարել է, որ Պարամուշիր կղզում տեղադրվել են «Բաստիոն» համակարգերը, որոնք կարող են 500 կիլոմետր հեռահարությամբ հրթիռներ արձակել:
Կուրիլյան կղզիները ռազմավարական դիրք ունեն Ռուսաստանի և Ճապոնիայի միջև: Ճապոնիան հավակնում է Ռուսաստանի հսկողության տակ գտնվող կղզիների հարավային հատվածին: Տարածքային վեճը սկիզբ է առել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, երբ խորհրդային զորքերը գրավեցին Կուրիլյան կղզիները Ճապոնիայից: