Մատչելիության հղումներ

Զոհեր Սիրիայի հարավում տեղի ունեցած բախումների հետևանքով


Առնվազն երկու մարդ է զոհվել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից 80 կիլոմետր հարավ գտնվող Սուեյդա քաղաքում՝ կիրակի օրը տեղի ունեցած բախումների ընթացքում։

Տեղական ընդդիմադիր աղբյուրների փոխանցմամբ, տնտեսական ծանր կացության դեմ բողոքող ցուցարարները գրոհել են նահանգապետարանի շենքը, հրկիզել այն և ոչնչացրել ներսում փակցված նախագահ Բաշար Ասադի լուսանկարները։

Սիրիայի ներքին գործերի նախարարության պնդմամբ, ցուցարարները փորձել են գրավել նաև տեղի ոստիկանական բաժանմունքը։

Սուեյդայում բնակչության մեծամասնություն են կազմում դրուզները՝ շիա իսլամի ուղղություններից մեկի հետևորդները, որոնք զերծ էին մնացել 2011-ին Սիրիայում սկիզբ առած քաղաքացիական պատերազմին մասնակցելուց։

XS
SM
MD
LG