Մատչելիության հղումներ

Աքարն ու Շոյգուն քննարկել են Ուկրաինայում և Սիրիայում ստեղծված իրավիճակը


Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարն այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայում և Սիրիայում ծավալվող իրադարձությունները։ Այս մասին հաղորդում է Թուրքիայի պաշտոնական Anadolu լրատվական գործակալությունը։

«Աքարը տեղեկացրել է իր ռուս գործընկերոջը, որ Սիրիայի հյուսիսում թուրքական զինված ուժերը պետք է պատշաճ հակազդեցություն ցուցաբերեն գնդակոծությունների և հարձակումների աճող թվին, ինչպես նաև տեղի բնակչության և քաղաքացիական հաստատությունների հանդեպ առկա սպառնալիքներին», - փոխանցում է լրատվամիջոցը։

Ըստ նույն աղբյուրի՝ Թուրքիայի պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ հետագայում Անկարան ևս դիմելու է նման քայլերի, քանի որ թուրքական պետության առաջնահերթությունը «ահաբեկչական կառույցների ոչնչացումն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG