Մատչելիության հղումներ

Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում Իրանի սահմանին


Ադրբեջանի զինված ուժերը զորավարժություններ են անցկացնում, արխիվ
Ադրբեջանի զինված ուժերը զորավարժություններ են անցկացնում, արխիվ

Մեկնարկել են ադրբեջանա-թուրքական հերթական համատեղ զորավարժությունները, հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Վարժանքներն իրականացվում են Իրանի սահմանին՝ «Բաքվի, Աստարայի, Ջաբրայիլի (Ջրական) և Իմիշլիի շրջաններում»։

Ըստ Պաշտոնական հաղորդագրության՝ զորավարժություններն ընթանում են մարտական և հատուկ ինժեներասակրավորային տեխնիկայի, ինչպես նաև Ադրբեջանի բանակի և Թուրքիայի զինված ուժերի ռազմական ավիացիայի ներգրավմամբ։

Ըստ նույն աղբյուրի՝ թուրք ու ադրբեջանցի զինծառայողները համատեղ իրականացնում են մարտական պատրաստության տարբեր առաջադրանքներ։ Ռազմական գերատեսչությունը վարժանքներում ներգրավված զորքի թվաքանակի և կիրառվող զինտեխնիկայի մասին մանրամասներ չի հայտնում։

XS
SM
MD
LG