Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Թուրքիայի ռազմաօդային ուժերի հետ համատեղ զորավարժությունների մեկնարկի մասին:
«Սեպտեմբերի 5-ին մեկնարկող զորավարժությունների ընթացքում կիրականացվեն երկու երկրների ռազմաօդային ուժերի համատեղ գործողությունների պլանավորում, փոխգործակցության և մարտական համակարգման ուսումնասիրություն, որոնողափրկարարական աշխատանքներ և այլ առաջադրանքներ», - ասվում է ադրբեջանական ռազմական գերատեսչության հաղորդագրությունում: