Մատչելիության հղումներ

Երևանը հաղորդում է արևելյան ուղղությամբ հայկական դիրքերի գնդակոծության մասին, Բաքուն հերքում է


Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 21:00-23:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ըստ հաղորդագրության՝ հայկական կողմը կորուստներ չունի:

Այսօր՝ ժամը 08:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, տեղեկացնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հաղորդում է, որ երեկ երեկոյան ժամը 17-ից միչև գիշերը 01:25, հայկական զինված ուժերի ստորաբաժանումներն են պարբերաբար կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Բացի այդ, ըստ ադրբեջանական կողմի, հրադադարը խախտվել է նաև Արցախից երեկ ժամը 19:35-ից մինչև այսօր առավոտյան ժամը 08:10-ը: Պաշտպանության բանակը Բաքվի հաղորդումը հերթական ապատեղեկատվություն է որակել։

Երեկ ևս Ադրբեջանը Հայաստանին և Արցախին մեղադրել էր ադրբեջանական դիրքերը գնդակոծելու համար։ Երևանն ու Ստեփանակերտն ապատեղեկատվություն էին որակել հաղորդումները։

XS
SM
MD
LG