Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները առաջնահերթություն են, այսօր ասել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ հանդիպման ժամանակ։
Դեսպանը վերահաստատել է Իրանի համար Սյունիքի մարզի կարևորությունն ու ընդգծել, որ մարզի նկատմամբ որևէ պետություն չպետք է ունենա որևէ նկրտում:
Թեհրանը շարունակում է կտրուկ դեմ արտահայտվել Սյունիքով միջանցք պահանջելու Ադրբեջանի հայտարարություններին։ Սյունիքում, Իրանի գլխավոր հյուպատոսության բացման ժամանակ, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր՝ Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը։