Մատչելիության հղումներ

Երևանը և Բաքուն հաղորդում են հրադադարի խախտումների մասին


ՀՀ ԶՈՒ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
ՀՀ ԶՈՒ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդում է սահմանին ադրբեջանական կողմից հրադադարի հերթական խախտման մասին:

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի հաղորդագրության համաձայն՝ երեկ ժամը 22:45 Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ - ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի:

Ըստ Արամ Թորոսյանի՝ այսօր ժամը 9-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հաղորդում է, թե Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները ուշ երեկոյան գնդակոծել են Դաշքեսանի և Թովուզի շրջանների երկու բնակավայրերի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողներն էլ երեկ մինչև կեսգիշերն անց գնդակոծել են ադրբեջանական դիրքերը Մարտունու և Ֆիզուլիի շրջանների ուղղություներով:

Պաշտպանության բանակը հերքում է այս հաղորդումը՝ այն որակելով հերթական ապատեղեկատվություն:

XS
SM
MD
LG