Մատչելիության հղումներ

Ինֆանտինոն հակադարձում է FIFA-ի և Իրանի միջև կապերը խզելու կոչերին


Ֆուտբոլային ֆեդերացիաների միջազգային ընկերակցության՝ FIFA-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն, այսօր, Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած ասուլիսի ժամանակ, անդրադարձել է վերջին շաբաթներին հնչող այն պահանջներին, որոնց համաձայն իր ղեկավարած կառույցը պետք է խզի բոլոր կապերն Իրանի հետ՝ այդ երկրում կանանց դեմ ճնշումների և խաղաղ ցուցարարների դեմ ուժի կիրառման պատճառով։

«Այն, ինչ այսօր կատարվում է Իրանում իհարկե սարսափելի է։ Բայց պետք չէ մոռանալ, որ Իրանում 80 միլիոն մարդ է ապրում։ Արդյո՞ք նրանք բոլորը վատն են, չեմ կարծում։ Նախկինում ես մի քանի անգամ այցելել եմ Իրան, հանդիպել եմ այն ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող [Հասան] Ռոհանիիի հետ։ Ինձ այն ժամանակ ևս քննադատում էին, սակայն, այդ այցերի շնորհիվ մենք կարողացանք հասնել նրան, որ իրանցի կանանց ֆուտբոլային խաղերի ժամանակ մարզադաշտ մուտք գործելու արգելքը չեղարկվեց։ Ես պատրաստ եմ դիմանալ այս քննադատությանը, եթե մի քանի հազար իրանցի կանայք, որոնք շատ են սիրում ֆուտբոլը, իմ գործունեության արդյունքում ավելի ուրախ կլինեն այս կյանքում», -հայտարարում էր FIFA-ի նախագահը։

XS
SM
MD
LG