Մատչելիության հղումներ

Ըստ Reuters-ի՝ Անկարայում հանդիպում են Ուիլյամ Բըրնսը և Սերգեյ Նարիշկինը


ԿԸՎ-ի տնօրեն Ուիլյամ Բերնզը, Լենգլի, Վիրջինիա, արխիվ, 8 հուլիսի, 2022թ.
ԿԸՎ-ի տնօրեն Ուիլյամ Բերնզը, Լենգլի, Վիրջինիա, արխիվ, 8 հուլիսի, 2022թ.

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հանդիպում են Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը և Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:

Reuters-ի զրուցակիցը նշել է, որ Բըրնսը ռուսական կողմին է փոխանցում Վաշինգտոնի նախազգուշացումն Ուկրաինայում միջուկային զենքի հնարավոր կիրառման հետևանքների մասին, բայց բուն ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի թեման չի քննարկում:

Միջուկային հիմնախնդրից զատ, երկու ղեկավարները քննարկում են նաև ռուսական բանտերում պահվող ամերիկացի կալանավորներին ազատելու հնարավորությունը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է երկու երկրների հետախուզական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման փաստը, սակայն չի նշել ռուսական կողմի ներկայացուցչի անունը:

XS
SM
MD
LG