Անօդաչու թռչող սարքերը հարվածել են Բրյանսկի մարզի «Դրուժբա» նավթատարի «Ունեչա» գծային արտադրական և կառավարման կայանին: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ԶՈւ անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ օգոստոսի 22-ի գիշերը Բրյանսկի մարզի վրայով ՀՕՊ ուժերը խոցել են 19 անօդաչու թռչող սարք:
«Ունեչա» գծային արտադրական և կառավարման կայանը կարևոր հանգույց է «Դրուժբա» նավթատարի երթուղու վրա, որտեղ այն բաժանվում է հյուսիսային և հարավային ճյուղերի: