Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 13-ից հետո Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցումներ է տրամադրել 144 դեպքով


Նոյեմբերի 10-14-ը նոր հատուցումներ է տրամադրվել 55 զոհված, անհայտ բացակայող ճանաչված կամ զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների դեպքերով, որոնցից 51-ը՝ այս տարվա սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման և դրանից հետո տեղի ունեցած զարգացումների արդյունքում, հայտնում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (ԶԱՀ)։

Ընդհանուր առմամբ, ըստ հաղորդագրության, սեպտեմբերի 13-ի դեպքերի արդյունքում հիմնադրամը հատուցումներ է տրամադրել 144 դեպքերով։

Նոյեմբերի 14-ի դրությամբ, հիմնադրամի շահառուների ընդհանուր թիվը 5 հազար 12 է, կատարվել է 68 մլրդ 2 մլն դրամի հատուցում։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հիմնադրվել է 2017-ին՝ հայրենիքը և նրա սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող ճանաչված, 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և նրանց ընտանիքներին ֆինանսական հատուցում տրամադրելու նպատակով: Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից։

Սեպտեմբերյան մարտերում, պաշտոնական տվյալներով, հայկական կողմից 211 մարդ է զոհվել, նրանցից առնվազն 11-ը սպանվել է ադրբեջանական գերության մեջ։​ Ադրբեջանը մինչև այժմ 143 զինծառայողի մարմին է փոխանցել, հայրենադարձվել է 17 գերի, դեռևս անհետ կորած է 16 հոգի՝ 15 զինծառայող և մեկ քաղաքացիական անձ։ Պաշտոնական Երևանը վիրավորների վերջնական թիվ չի հաղորդել։

XS
SM
MD
LG