Երեկ ուշ երեկոյան Խարկովում կրկին պայթյուններ են որոտացել։ Մինչ այդ քաղաքում և մարզում օդային տագնապ է հայտարարվել։
Տեղական Տելեգրամ ալիքները հայտնել են առնվազն երեք պայթյունի մասին։
Կեսգիշերին մոտ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտարարեց, որ քաղաքի արդյունաբերական թաղամասը ենթարկվել է հրթիռային հարձակման։