Մատչելիության հղումներ

2020-ի նոյեմբերի 9-ից ի վեր Ադրբեջանը արցախահայերի սպանության 54 փորձ է արել․ Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառմամբ հայտնել է, որ պատերազմի ավարտից՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը արցախահայերի սպանության 54 փորձ է արել՝ սպանելով 3 մարդու և վիրավորելով 16-ի։

«Ադրբեջանը Ղարաբաղի հայերին անվանում է «մեր քաղաքացիներ» և միաժամանակ կրակում նրանց վրա՝ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ: Սա՞ է Ադրբեջանի՝ «Ղարաբաղի հարցը լուծված է» խոսույթի իրագործումը», - գրել է Փաշինյանը:

XS
SM
MD
LG