Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները կրակել են տրակտորիստի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ


Ադրբեջանցիները կրակել են Խրամորթ գյուղի տարածքում աշխատող տրակտորիստի ուղղությամբ, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը՝ նշելով՝ տվյալները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։

«Նոյեմբերի 5-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Մարտիրոսյանը (ծնված 1969թ.) «Բելառուս» մակնիշի տրակտորով Խրամորթ գյուղի վարչական տարածքում Մ.Առաքելյանին պատկանող «100 հեկտար» կոչվող տարածքում աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից` նրանց ուղղությամբ հրաձգային զինատեսակներից կրակ են բացել», - մասնավորապես ասված է հաղորդագրությունում։

Արձակված կրակոցներից, ըստ հաղորդագրության, ջարդվել է տրակտորի դիմապակին և ղեկակառավարման սարքերի վահանակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG