Մատչելիության հղումներ

Իրանը հայտարարում է գերձայնային հրթիռ ստեղծելու մասին


Իրանը հրթիռ է արձակում զորավարժության ժամանակ, արխիվ
Իրանը հրթիռ է արձակում զորավարժության ժամանակ, արխիվ

Իրանցի ուժայինները հայտարարում են գերձայնային բալիստիկ հրթիռ ստեղծելու մասին։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի «Հեղափոխության պահապանների կորպուսի» օդատիեզերական զորքերի դիվիզիայի հրամանատար գեներալ Ամի Ալի Հաջիզադեն։

«Այս համակարգը շատ արագ է գործում և ի վիճակի է մանևրել ինչպես երկրագնդի մթնոլորտային շերտի ներսում, այնպես էլ դրանից դուրս։ Դա նշանակում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից ստեղծված այդ նոր հրթիռը կարող է հաղթահարել ինչպես սովորական հակաօդային պաշտպանության համակարգերը, այնպես էլ խիստ թանկարժեք այն համակարգերը, որոնք նախատեսված են մթնոլորտային շերտից այն կողմ թռչող հրթիռների խոցման համար», - ասել է իրանցի գեներալը:

«Չեմ կարծում, որ անգամ տասնյակ տարիներ հետո կարող է ստեղծվել մի համակարգ, որ կկարողանա խոցել այս հրթիռը։ Ամենակարևորը, սակայն, այն է, որ այդ հրթիռը կարող է խոցել մեր կողմից ընտրված ցանկացած թիրախ, մասնավորաբար՝ թշնամու հակահրթիռային պաշտպանության համակարգերը», - հայտարարում էր Հաջիզադեն։

XS
SM
MD
LG