Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել Իրանում նոր հրթիռի արձակման կապակցությամբ


Simorgh («Փյունիկ») հրթիռն արձակումից առաջ, լուսանկարը տրամադրել է Իրանի պաշտպանության նախարարությունը, վայրը չի նշվում, 30-ը դեկտեմբերի, 2021թ.
Simorgh («Փյունիկ») հրթիռն արձակումից առաջ, լուսանկարը տրամադրել է Իրանի պաշտպանության նախարարությունը, վայրը չի նշվում, 30-ը դեկտեմբերի, 2021թ.

Միացյալ Նահանգները մտահոգություն է հայտնել երեկ Իրանում Simorgh («Փյունիկ») միջմայրցամաքային հրթիռն արձակելու կապակցությամբ:

ԱՄՆ Պետական դեպարտամենտը շեշտել է, որ այդ արձակումն ուղղված է միջուկային տեխնոլոգիայի զարգացմանը, ինչը հակասում է հարձակողական սպառազենի չտարածման սկզբունքներին:

Պետդեպարտամենտը հայտարարել է, որ հրթիռի արձակումը հակասում է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևի պահանջներին:

Դեկտեմբերի 30-ին Իրանի պաշտպանության նախարարության խոսնակ Ահմադ Հոսեյնին ասել է, որ հրթիռը բարձրացել է մինչև 470 կիլոմետր և տիեզերական ուղեծիր է հասցրել երեք արբանյակներ: Անկախ աղբյուրները դա դեռ չեն հաստատել:

Հրթիռի արձակումը տեղի է ունեցել Վիեննայում Իրանի և գերտերությունների ներկայացուցիչների դժվարին բանակցությունների ժամանակաշրջանում: Կողմերը Վիեննայում փորձում են համաձայնեցնել 2015 թվականի միջուկային պայմանագիրը վերականգնելու հարցը:

XS
SM
MD
LG